Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մինչև մեր առաջարկները բերենք, օրենքը կընդունվի, այնպես որ, մի՛ փորձեք մեզ շեղել». ուսանողները՝ նախարարին

15:10, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
«Մինչև մեր առաջարկները բերենք, օրենքը կընդունվի, այնպես որ, մի՛ փորձեք մեզ շեղել». ուսանողները՝ նախարարին
     Ինչպես արդեն հայտնել էինք, դասադուլի մասնակիցներն այսօր հանդիպել են ԿԳ նախարարի հետ՝ քննարկելու տարկետման սահմանափակման վերաբերյալ իրենց մտահոգությունները: Մկրտչյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ բոլորը պետք է ծառայեն հայկական բանակում. «Ես ասում եմ՝ խնդիրը 500-600 հոգու մասին չի, այլ սկզբունքի: Կան մասնագիտություններ, որ իրոք պահանջում են անընդհատություն: Բարի, եկեք հասկանանք: Եթե եղել է հատուկ ուղղություն, որ անընդհատ պետք է պատրաստվի, լուծումը մինչև հիմա տվել ենք՝ քննարկել ու կարգավորել: Դա կարելի է նայել ու տեսնել նաև զորակոչի մեջ ու քննարկել այդ հարցերը.... Խնդիրն, ի վերջո, լուծվել է: Մեր երիտասարդության 90 տոկոսն արդեն զորակոչվել է: 4000 ուսանող ենք ունենում չէ՞, տարկետում է ստանում 600 հոգի, մնացածն այսինքն չի՞ զորակոչվել, զորակոչվել է չէ՞ արդեն»:
     Ուսանողները նկատեցին՝ երկու տարի ծառայելուց ու վերադառնալուց հետո սպորտով զբաղվողն այլևս չի ցանկանա շարունակել, նույնը՝ գիտության տեսանկյունից: Նախարարը պատասխանեց. «Եթե երիտասարդը՝ մարզիկ, կամ գիտության ոլորտի ներկայացուցիչ, ունի ակնառու հաջողություններ, այդ խնդիրը հրապարակային, կառավարության նիստում կարող է քննարկվել, բայց եթե ասում եք՝ եկեք էստեղ տանք 100 տեղ, էնտեղ 200 տեղ արտոնություն, դա չի լինի»: «Մինչև հիմա տեսել ենք էլի՝ ինչքան հատուկ մարդիկ են ազատվել»,- արձագանքեցին դասադուլի մասնակիցները:
     Վերջում նախարարը կոչ արեց առաջարկներն ու հուզող հարցերը ներկայացնել քաղաքական ուժերին, որպեսզի նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ պատգամավորները բարձրացնեն այդ հարցերը: «Բայց որ օրենքը չի հետաձգվի ԱԺ-ում, դա միանշանակ է»,- հավելեց նա: «Վստահ ենք, մինչև առաջարկություններ բերենք, օրենքը կընդունվի, այսինքն՝ վերադառնում ենք նույն կետին՝ մենք կշարունակենք դասադուլը»,- հավելեցին ուսանողները: «Խորհուրդ եմ տալիս դասադուլը դադարեցնել»,- կոչ արեց նախարարը:
2374 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am