Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Նոր Նորքում ապօրինի ծառահատում է տեղի ունեցել. ծառահատները դիմել են փախուստի

15:35, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Նոր Նորքում ապօրինի ծառահատում է տեղի ունեցել. ծառահատները դիմել են փախուստի

Նոյեմբերի 7-ին ահազանգ ստացանք, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Թոթովենց 11 հասցեում 2 անձ հատում են ծառեր:
     Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի բաժնի աշխատակիցները, տեղի իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ այցելել են դեպքի վայր, ինչից հետո ծառահատները դիմել են փախուստի` տեղում թողնելով բենզասղոցը: Ծառերը հատելու որևէ թույլտվություն չի եղել:
     Երևանի բաժնի աշխատակիցների չափագրումների համաձայն` հատվել է թվով 5 ծառ, որոնցից 3-ը16սմ տրամագծով, 1-ը 26սմ, ևս մեկը-ը` 24սմ տրամագծով:
     Բնությանը հասցված վնասի չափը հաշվարկվում է:
     Իրավապահներն աշխատանք են տանում օրինախախտներին հայտնաբերելու ուղղությամբ:
     Լոռու մարզում մարզի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից նոյեմբերի 5-ին հայտնաբերված և կանխարգելված ծառահատման դեպքի մասով հայտնում ենք, որ հատվել էին թվով 19 ծառ, հաշվարկվել է բնությանը հասցված վնասի չափը` 322.500 ՀՀ դրամ:
     Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
     Հիշեցնեմ, որ Տեսչական մարմնի Լոռու մարզի աշխատակիցների դեպքի վայր ժամանելուն պես անտառահատները դիմել էին փախուստի` տեղում թողնելով բեռնափոխադրման միջոցը:

1083 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆԸ
ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆԸ 10:34, 09.11.2017
Միայն դա՞:Եկեք քաղաքի մյուս ծայրամաս,ՙԲանգլադեշ՚,որտեղ ՆՈՅ տաքսի ծառայության դիմացի մայթի գազոնը վանդալների կողմից շատ հանգիստ,օրը ցերեկով քանդվեց և տեղում հիմա շինարարություն է կատարվում: