Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

ԱՄՆ-ում կայացել է դաշնակահարուհի Տաթև Ամիրյանի մենահամերգը

15:45, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում կայացել է դաշնակահարուհի Տաթև Ամիրյանի մենահամերգը

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքի պետական համալսարանի համերգային
     մեծ դահլիճում տեղի է ունեցել ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանի մենահամերգը, որը կազմակերպվել է Սան Հոզեի պետական համալսարանի երաժշտության և պարի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Համերգի առաջին բաժնում հնչել են հայ
     կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Գ. Սարաջյանի և Է. Միրզոյանի
     ստեղծագործությունները, իսկ երկրորդ բաժնում՝ Տաթև Ամիրյանի հեղինակային գործերը:
     Այս տարի սա նրա երկրորդ մենահամերգն է ԱՄՆ-ում: Այս տարվա փետրվար ամսին նա
     հեղինակային մենահամերգով հանդես է եկել նաև Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
     Տաթև Ամիրյանն ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի դասարանները, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության ֆակուլտետները: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում և ստացել Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան: Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրաելում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում և այլ երկրներում:
     Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաև դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում: Նա կատարումներով ու զեկույցներով մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կոնֆերանսների և փառատոների:

830 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am