Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ

14:00, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է բնապահպանությանն ուղղված քայլերը՝ լուրջ հաջողություն արձանագրելով գործադրվող ջանքերի, իրականացվող ծրագրերի և նպատակասլաց գործընկերության միջոցով: Այդ հարցում զգալի ներդրում է կատարում հիմնադրամի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Նպատակը մեկն է՝ ունենալ Խոսրովի անտառ-պետական արգելոցի բուֆերային գոտի, ապագա սերունդների համար պահպանել Հայաստանի հարուստ բնությունը և ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը:

Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ

Տարիների ջանքերի շնորհիվ, գործակցող կողմերին հաջողվել է իրականացնել բավականին համարձակ նախագիծ. սակավաջուր, 400 հա գրեթե տափաստան հիշեցնող հողատարածքում ստեղծել հատուկ պահպանվող տարածք՝ արձանագրելով տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական լուրջ, շարունակական աճ և գործընթացում ներգրավել ոչ միայն մասնագետների ու միջազգային կառույցների, այլև Ուրցաձոր համայնքի բնակիչներին: Գյուղն, ի դեպ, մեկն է այն 20-ից, որոնց փողոցները համատեղ ջանքերով լուսավորվել են բնապահպանական ու նորագույն՝ էներգախնայող LED լուսավորության համակարգով:

Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ

Արդեն 7 տարվա պատմություն ունեցող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքն այժմ 20 հազար հեկտար է: Այն նաև յուրօրինակ՝ փորձարարական նշանակության միջավայր է: Ապաստարանը կառավարող հիմնադրամի ձեռքբերումները տարեցտարի ավելանում են:

Ճշգրիտ հաշվարկների և թիրախավորված աշխատանքի արդյունքում, այստեղ ստեղծվել է գիտական ուսումնասիրությունների անտառակայան, տեղական ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի բնության փրկարար, ինչպես նաև թռչունների բազմացման կենտրոններ, կենդանաբուժական կլինիկա, Էկո-կրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկո-տուրիզմի զարգացման համար:

Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ
Պահպանվող բնություն և զարգացող համայնքներ՝ տարիների գործակցության և ներդրման շնորհիվ. ՎիվաՍել-ՄՏՍ

Հիմնադրամի ուշադրության կենտրոնում այժմ Կարմիր գրքում գրանցված գորշ արջերն են: Այդ նպատակով տարածքում ավարտին է մոտենում արջերի վերականգնողական կենտրոնի ու կարանտինային նախապահման կայանի շինարարությունը:

16227 | 0
Facebook