Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում արքայազններից մինչև 800 միլիարդ դոլար կառգրավվեն

13:30, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայում արքայազններից մինչև 800 միլիարդ դոլար կառգրավվեն

Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր է մինչև 800 միլիարդ դոլար առգրավել կաշառակերության համար մեղադրվող արքայազններից և բարձրաստիճան պաշտոնյաներից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
     Կասկածյալների բաժնեմասերի զգալի մասը գտնվում է արտերկրում, ինչը կբարդացնի այդ միջոցների վերադարձը: Սակայն այդ գումարի մի մասը նույնիսկ կկարողանա կարգավորել Սաուդյան Արաբիայի ֆինանսները, նշում է պարբերականը:
     The Wall Street Journal-ն ընդգծում է, որ նավթի պահպանվող ցածր գները ստիպել են կառավարությանն օգտագործել պահուստային հիմնադրամների միջոցները: Պարբերականը հայտնում է, որ ներկայում ձերբակալված է ավելի քան 60 արքայազն, բարձրաստիճան պաշտոնյա և գործարար, սակայն դա հակակոռուպցիոն քարոզարշավի միայն սկիզբն է: Bloomberg-ի տվյալներով՝ ձերբակալությունից հետո արքայազն Ալ Վալիդի կարողությունը կրճատվել է 1,22 միլիարդ դոլարով:

9628 | 3
Facebook