Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն առաջին պաշտոնական այցով Չինաստանում է

12:35, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփն առաջին պաշտոնական այցով Չինաստանում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Այստեղ նա մտադիր է քննարկել առևտրային համաձայնագրեր և Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները:
     Թրամփի հետ Չինաստան են եկել նաև ամերիկյան խոշոր ընկերությունների՝ Boeing-ի, Goldman Sachs-ի, Westinghouse Electric-ի և Qualcomm-ի ղեկավարները:
     Օր առաջ Թրամփը պաշտոնական այցով եղել է Հարավային Կորեայում, որտեղ բանակցություններ է ունեցել երկրի նախագահ Մուն Չժե Իոնի հետ:
     Իր ասիական շրջագայության ընթացքում Թրամփը մտադիր է տարածաշրջանի երկրներին համոզել ուժեղացնել Փհենյանի հանդեպ ճնշումները:

7924 | 2
Facebook