Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձն ստացավ 2-րդ կարգ. ՀՔԱՎԳ

13:05, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձն ստացավ 2-րդ կարգ. ՀՔԱՎԳ

Հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Ս. Շ.-ին 2017 թ. հուլիսի 11-ին վերափորձաքննել ու կրկին հաշմանդամության 3-րդ կարգ են սահմանել. սակայն նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում պետք է սահմանվեր հաշմանդամության 2-րդ կարգ:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ս. Շ.-ի քույրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ տարիների ընթացքում նրա առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել: Այժմ նրա մոտ օրգանիզմի ֆունկցիաների այնպիսի խանգարումներ են առկա, որոնք համապատասխանում են «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված 2-րդ աստիճանի կարողությունների սահմանափակումներին:

Հաշմադամության 3-րդ կարգ տրամադրելու մասին որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը չի ապահովել օբյեկտիվ քննարկում, չի ուսումնասիրել գործում առկա բոլոր ապացույցներն ու պատշաճ ուշադրության չի արժանացրել Ս. Շ.-ի առողջական բոլոր խնդիրները:

Ավելին՝ այդ որոշմամբ ոչ մի կերպ չի հիմնավորել հաշմանդամության 2-րդ կարգին համապատասխանող խանգարումներ ունեցող անձի դեպքում հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելը:

Սրանով Հանձնաժողովը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում ապահովելու վերաբերյալ դրույթները: Հաշվի առնելով վերոգրյալ խախտումները՝ Ս. Շարմազանովը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելու՝ 2017 թ. հուլիսի 11-ի որոշումը: Դրա արդյունքում ԲՍՓ գործակալությունը վերափորձաքննել ու Ս. Շարմազանովին 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչել:

1186 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am