Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Գեղարքունիքում «Սնդոն» BMW-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

11:35, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Գեղարքունիքում «Սնդոն» BMW-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Գեղարքունիքի մազրում, նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:10-ի սահմաններում 55-ամյա Կամո Ա.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 35 ԼM 950 համարանիշի ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող 32-ամյա Արամ Պ.-ի վարած КамАЗ մակնիշի 53 ՏՏ 237 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Կամո Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ հատուկ ռեանիմոբիլով տեղափոխվում է Էրեբունի բժշկական կենտրոն, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կամո Ա.-ն Սևանում հայտնի «Սնդոն» է, իսկ КамАЗ-ի վարորդը ավտոմեքենան վարել է թույլատրելի սահմանված արագությամբ՝ չխախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երբ «Սնդոն» BMW-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ:

3505 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am