Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հինգաստղանի հյուրանոցը Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազների համար բանտի է վերածվել

11:30, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Հինգաստղանի հյուրանոցը Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազների համար բանտի է վերածվել

Երեկ երեկոյան ժամը 11-ին Էռ Ռիադի Ritz-Carlton հյուրանոցի հյուրերին խնդրել են իրենց բոլոր իրերով դուրս գալ համարներից և հավաքվել նախասրահում։ Ոչ ոք չի իմացել նման տարօրինակ խնդրանքի պատճառը։ Արդյունքում նրանց նստեցրել են ավտոբուսներ և ուղարկել սաուդյան մայրաքաղաքի այլ հյուրանոցներ, քանի որ հինգաստղանի հյուրանոցը բանտ է դարձել կաշառակերության համար ձերբակալված արքայազնների ու պաշտոնյաների համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ձերբակալվել են թագավորական ընտանիքի մոտ 30 անդամ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, որից հետո նրանք տեղավորվել են հյուրանոցում։ «Անգամ հանցավոր գործունեության հետ կապված մեղադրանքներից հետո վերնախավը պահպանում է իր հզորությունը»,- գրում է The Guardian-ը։

10486 | 1
Facebook