Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի առևտրի նախարարը խաբել է Forbes-ին, որպեսզի հայտնվի միլիարդատերերի ցուցակում

11:50, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ի առևտրի նախարարը խաբել է Forbes-ին, որպեսզի հայտնվի միլիարդատերերի ցուցակում
     ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը 2 միլիարդ դոլարով բարձրացրել է իր կարողության չափը, որպեսզի հայտնվի Forbes-ի վարկածով միլիարդատերերի վարկանիշային սանդղակում: Այս մասին ասվում է ամսագրի պաշտոնական կայքում:
     Ուիլբուր Ռոսը ներառվում է Forbes-ի հայտնի վարկանիշային սանդղակում արդեն 10 տարի:
     «Մեկ ամիս «պեղումներից» հետո Forbes-ը վստահ է, որ նման գումարի չափ գոյություն չի ունեցել: Ակնհայտ է, որ Ռոսը մեզ խաբել է»,- հայտնել է ամսագիրը:
     Պարզվել է, որ 3,7 միլիարդ դոլարի փոխարեն Ռոսի կարողությունը կազմում է 700 միլիոն դոլարից քիչ: Բացահայտումից հետո նրան անմիջապես հեռացրել են ցուցակից:
7407 | 0
Facebook