Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Սիսիանում 2 ոտքը կտրած մարդուն շալակած տարել են ընտրության, որ քվեարկի ՀՀԿ թեկնածուի օգտին. «Ժամանակ»

10:40, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
Սիսիանում 2 ոտքը կտրած մարդուն շալակած տարել են ընտրության, որ քվեարկի ՀՀԿ թեկնածուի օգտին. «Ժամանակ»

«Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 5-ի կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրվել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Սիսիանցիները մեզ պատմեցին, որ ընտրություն, ըստ էության չի եղել։ Եղել է բացահայտ ընտրողների ուղղորդում, տարեց մարդկանց զոռով քարշ են տվել տեղամաս, ստիպել, ուղղորդել են, թե ում ընտրի։ Եղել են կրկնակի քվեարկության դեպքեր։

«Եղել է դեպք, որ հաշմանդամ, երկու ոտքը կտրած մարդուն զոռով, շալակած բերեցին տեղամաս, որ քվեարկի Արթուր Սարգսյանի օգտին։ Բա դա ուղղորդում չի, ինչ է։ Մարդուն շալակած, տանջանքներով բերել են տեղամաս, որ ընտրի։ Եթե մաքուր, նորմալ ընտրություն լիներ, ոչ մեկն էլ ընտրության չէր գնա, համենայնդեպս, նման մասնակցություն չէր գրանցվի։ Մարդիկ հոգնել են, հետաքրքրված չեն ընտրություններով։ Զզվել են ամեն ինչից»,-դժգոհեցին սիսիանցիները»:
    
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2238 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 14:10, 08.11.2017
ինչ? էք անընդհատ նույն հիմարությունները գրում, չգիտեք? որ հհկ-ն ամեն ինչի ընդունակ է... հասկացանք որ դրանք ամեն ինչ ուժի, խաբեության և կաշռաք տալու միջոցներով են հասնում իրենց ուզածին։