Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ՔԿՀ-ներում գործում են «զոն նայող»-ՔԿՀ ղեկավարություն «բիզնես համակարգեր». «Իրավունք»

10:15, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
ՔԿՀ-ներում գործում են «զոն նայող»-ՔԿՀ ղեկավարություն «բիզնես համակարգեր». «Իրավունք»

«ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Առաջիկայում, ինչպես տեղի մեր աղբյուրն է հայտնում, լուրջ ձերբակալություններ են սպասվում ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց մակարդակով:

Մասնավորապես, կալանավորներին և դատապարտյալներին հունից հանել է, որ «զոն նայողներն» օգտվում են տարատեսակ իրավունքներից, իսկ շարքային դատապարտյալները զրկված են իրենց տված նվազագույն հնարավորություններից: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, «Դատապարտյալների կոկորդին է հասել ՔԿՀ-ում տիրող բեսպրեդելը»:

Իսկ ընդհանուր առմամբ, խոսելով ՔԿՀ-ներից, համակարգին մոտ կանգնած մեր այլ աղբյուրը հետևյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Գորիսի միջադեպի մասին շատ բան ակնարկեց քննչական աղբյուրների այն տեղեկացումը, թե իրավիճակը սրվել է, երբ ԱԱԾ-ի և ՔԿՀ վարչության ծառայողներն այնտեղ ինչ-որ գործողություններ են ցանկացել անել:

Բայց ի՞նչ գործ ուներ ԱԱԺ-ն այնտեղ: Միայն դա բավական է հասկանալու համար, որ խնդիրը ոչ թե բանտարկյալներն էին, այլ հիմրանկության ղեկավարները: Եվ ի՞նչ է, կալանավորները ներքնակներ այրելով նրա՞նց էին աջակցում: Հասկանալի է՝ հրահանգել են, նրանք էլ «բունտ» են բարձրացրել: Միայն այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այսպես ասած, «զոն նայող»-ՔԿՀ ղեկավարություն կապի մասին»:
    
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

1743 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
gipnozatsvats esh hayer.....vor esh xarabaxtsu strukn eq
gipnozatsvats esh hayer.....vor esh xarabaxtsu strukn eq 10:30, 08.11.2017
***i txa jhudnern u xarabaxtsiq amboxj erkirn en zon sarwel ......esh hayi vra xabar chka