Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ այդ թվում ՊՆ-ում. «Հրապարակ»

10:00, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2017 թ.
2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ այդ թվում ՊՆ-ում. «Հրապարակ»

«Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկաց­րեց մեր աղբյուրը: «Այդ թվում և՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում. ԳՇ պետի ամենահավանական թեկնածուն Ռիժին է՝ Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպա­նության նախարարը»,- ասաց նա: Բա Մոսին: «Դժվար է ասել, վերջին աղմուկից հետո ինքը կարծես խաղից դուրս է մնացել»: Հիշեցնենք, որ «աղմուկը» կապված էր ՊՆ մատակարարման, ինչպես նաև իր ենթակաների նկատմամբ վե­րամբարձ, վիրավորական պահվածքի հետ: Նա, ճիշտ է, դրա համար հրապարակային ներողու­թյուն խնդրեց, սակայն նրա հետագա պաշտո­նավարումը հայտնվել է կասկածի տակ նաև այն պատճառով, որ Մովսես Հակոբյանն անչափ մտերիմ է Սեյրան Օհանյանի հետ և, ըստ «չար» լեզուների, «բավական» հիացած է Օհանյանի տիկնոջ «ատամնաբուժական» գրառումներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

1774 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am