Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում

23:10, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Մահվան ելքով ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:42-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 1 կմ-ին իրար են բախվել «Opel Astra» մակնիշի 34 LT 667 (վարորդ՝ 1977թ. ծնված Վ. Մ.) և «MAN» մակնիշի K387 УТ 163 (վարորդ՝ 1967թ. ծնված Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
     Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել Վ. Մ-ը և 2 ուղևոր, ովքեր շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ ուղևորներից մեկը մահացել է, մյուս ուղևորի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Մ-ինը՝ բավարար:
     Փրկարարները հոսանքազրկել և փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
     Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

3378 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am