Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Վերջին տարիներին թիրախ են դարձել արտասահմանում ակնառու հաջողությունների հասած մեր մարզիկները». Արման Մելիքյան

22:30, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
«Վերջին տարիներին թիրախ են դարձել արտասահմանում ակնառու հաջողությունների հասած մեր մարզիկները». Արման Մելիքյան
     Ձախողված իշխանության վարկաբեկվածությունն ու անգործունակությունը քաղաքացիների համար պատուհաս է ոչ միայն այն պատճառով, որ նվազում է երկրի պաշտպանունակության ու անվտանգության մակարդակը կամ սրընթաց խորանում է սոցիալական բևեռացումը՝ մի կողմից արագորեն մեծանում է աղքատների ու ծայրահեղ աղքատների թվաքանակն, իսկ մյուս կողմից առաջանցիկ տեմպերով աճում է մի քանի ընտանիքների ձեռքին կենտրոնացող գույքի ու ֆինանսական միջոցների ծավալը: Այդպիսի իշխանությունը որակազրկում է մինչ այդ հանրության համար հոգևոր առանցքի դեր կատարող բոլոր հանրային և անհատական արժեքները: Կամա, թե ակամա, այդպիսի իշխանությունն ապականում է նաև այն ամենն, ինչին դիպչում է սեփական վարկն ու դերը բարձրացնելու ակնկալիքով: Այդ տեսանկյունից վերջին տարիներին թիրախ են դարձել արտասահմանում իրենց աշխատասիրության շնորհիվ ակնառու հաջողությունների հասած մեր մարզիկները, ում հանդեպ հատուկ իշխանական վերաբերմունք կա: Հիմա երբեմն մտածում եմ, որ գուցե լավ է, որ սպորտից այն կողմ չեն անցնում...
3639 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am