Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վիգեն Սարգսյանի նախագիծը և Ռադիկ Մարտիրոսյանի «քոսոտ երկիրը»». Աշոտ Ասատրյան

21:25, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
«Վիգեն Սարգսյանի նախագիծը և Ռադիկ Մարտիրոսյանի «քոսոտ երկիրը»». Աշոտ Ասատրյան

Քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Հայաստանի գիտության և ծառայության մասին, ապա կարելի է համատեղել այդ ոլորտները գլխավորող երկու անձանց տարբեր ժամանակների հայտարարությունները և դրանց ընկալումը:
     2016 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոսելով Հայաստանում զենքի արտադրության մասին հայտարարեց՝ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել միջազգային զենքի շուկա: Իմ հիշելով ներկայումս գիտության համար անհանգստացած երիտասարդներից ոչ ոք չփորձեց բողոքի այս արտահայտության դեմ: Անգամ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փորձեց արդարացնել ԳԱԱ նախագահին:
     Իսկ երբ խոսքը սկսեց գնալ այդ նույն երկրում ծառայելու ու տարբեր նախագծեր քննարկելու բողոքի ալիքը բարձացավ: Բողոքի ալիքի բարձացումն իհարկե շատ գովելի է: Ինքս կողմ չեմ, որ բոլորին պետք է տանել բանակ, քանի որ գտնում եմ, որ որոշ երիտասարդներ իրոք կարող են քաղաքացիական կյանքում ավելի շատ օգուտ տան երկրին, քան բանակ զորակոչվելուց: Սակայն դեմ եմ այնպիսի բողոքի ալիքներին, որոնք ուղղված են ոչ թե բուն թեմայի դեմ, այլ ուղղված են կոնկրետ անձի դեմ:
     Գիտության և հայրենիքի մասին խիստ մտահոգված երիտասարդներն առաջին հերթին պետք է բողոքի ցույց անեին գոնե մեկ տարի առաջ ԳԱԱ նախագահի հայտարարության դեմ: Այլ դեպքում, Վիգեն Սարգսյանը շատ հանգիս կարող է բոլոր ապագա գիտնականներին պատասխանել՝ «բա էս քոսոտ երկրին գիտնական պե՞տք է»:

6540 | 1
Facebook