Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դասադուլի մասնակիցները պարզաբանել են՝ ինչու են մերժել ՊՆ-ի հրավերը

21:10, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Դասադուլի մասնակիցները պարզաբանել են՝ ինչու են մերժել ՊՆ-ի հրավերը
     «Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ բուհերի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցչի, նրանք միևնույնն է երկար մտածելուց հետո, հրաժարվեցին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ուսանողների այսօրվա դասադուլին ու առաջ քաշված պահանջներին:
     ՊՆ վարչական համալիրում, ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Վիգեն Վիգեն Սարգսյանը ևս անդրադարձել է դասադուլի թեմային ու ասել, որ «յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու և այն արտահայտելու իրավունք, և որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել են, սակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որևէ անդամ հանդիպմանը չի ներկայացել»:
     Ավելի ուշ խմբի անդամները տեսանյութի միջոցով պարզաբանել են մերժման պատճառները՝ տեղեկացնելով, որ երբ փորձել են հասկանալ, թե ինչ ձևաչափով է լինելու հանդիպումն, իրենց պատասխանել են, որ բոլոր լրատվամիջոցներին հրավեր է ուղարկվելու: Մինչդեռ պարզել են, որ նման հրավերներ չեն եղել:
     Մանրամասները՝ տեսանյութում:
4983 | 0
Facebook