Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ արտգործնախարարն Իսրայելում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր

20:15, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
ՀՀ արտգործնախարարն Իսրայելում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր

Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։
     Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»:
     Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նրան հարցել էր՝ ինչու չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: «Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»:
     «Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, և միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին»,- այսպես էր պատասխանել է Իսրայելի նախագահը:

3105 | 2
Facebook