Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Պարզվել են 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները

17:55, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Պարզվել են 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը. փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները:
     2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:25-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել առ այն, որ ՓԲԸ-ի ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին:
     Նախնական քննությամբ պարզվել է, որ 32-ամյա կինn առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
     Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան պատճառները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
     Նոյեմբերի 29-ին վարույթն իրականացնող մարմինն ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ այդմ՝ փորձագետները կնոջ մոտ ախտորոշել են ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն։
     32-ամյա կնոջը ցուցաբերված բուժօգնության, ինչպես նաև ծննդալուծման պրոցեսի վարման ընթացքում և հետծննդաբերական շրջանում ցուցաբերված բուժօգնության, մասնագիտական բժշկական բացթողումների հետ կապված հարցերի պարզաբանման համար քննիչը դեռևս 29.11.2016 թվականին նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
     2017 թվականի նոյեմբերի 3-ին ստացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում և արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ:
     Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ծննդկանի՝ ծննդաբերությունն ընդունած մանկաբարձ- գինեկոլոգը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Դիլիջան Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

2319 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
gipnozatsvats esh hayer.....vor esh xarabaxtsu strukn eq
gipnozatsvats esh hayer.....vor esh xarabaxtsu strukn eq 18:49, 07.11.2017
Es taylsti xarang xarabaxtsineri hamar hay@ handisanum e biznesi ararkaararka
Pox Chen tve.....gorts Chen are
Vors chgitents ******i zavak altunyani xekavatats bardelum inch e katarvum
gipnozatsvats esh hayer.....vor esh xarabaxtsu strukn eq
gipnozatsvats esh hayer.....vor esh xarabaxtsu strukn eq 18:52, 07.11.2017
Xerabaxtsi pix tulit anox ***i txen ....ir shurjn e halaqel zhulik ***i txerqi
U bnaknjum e hay azgin