Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մթերքներ, որոնք չեն նպաստում ավելորդ քաշի առաջացմանը

01:25, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Մթերքներ, որոնք չեն նպաստում ավելորդ քաշի առաջացմանը
     Գոյություն ունեն մթերքների տեսակներ, որոնք կարելի է օգտագործել օրական մի քանի անգամ և չմտահոգվել, որ ավելորդ քաշ կառաջանա: Այդ մթերքներից են՝
     1. Բնական յոգուրտներ: Պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց, օգտակար բակտերիաներ և կալցիում:
     2. Թռչնամիս: Պրոտեինի լավագույն աղբյուր է: Հետաքրքիր է, որ մեկ անգամվա համար խորհուրդ է տրվում կիրառել այնքան միս, որքան տեղավորվում է ափի մեջ:
     3. Կաթնամթերք և ձուկ: Սննդաբաններն ուշադրություն են հրավիրում օվկիանոսի ձկների օգտագործման վրա:
     4. Վարսակ: Իդեալական մթերք է նախաճաշի համար, քանի որ հագեցնում է և չի ծանրաբեռնում օրգանիզմը:
     5. Եգիպտացորենի հատիկներ: Պոպկորնի մեկ բաժակն ընդամենը 30 կալորիա է պարունակում, հագեցնում է և հնարավորություն է տալիս հանգիստ սպասել հիմնական սննդի ընդունմանը:
26297 | 0
Facebook