Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներից հետո մուտանտ երեխաներ են ծնվում

17:00, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներից հետո մուտանտ երեխաներ են ծնվում
     Միջուկային փորձարկումներից հետո Հյուսիսային Կորեայի Պանգիրի հրաձգարանում տեղի բնակիչների մոտ մուտանտ երեխաներ են լույս աշխարհ գալիս: Այս մասին հայտնում է հարավկորեական Chosun Ilbo պարբերականը:
     «Այդ շրջանում ապրող բարեկամս պատմել է, որ ծննդատներում մուտացիա ունեցող երեխաների ծննդյան դեպքեր են գրանցվում»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը: 2010թ. Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած ևս մեկ տղամարդ պատմել է, որ այդ հրաձգարանից արձակված 2 փորձարկում է վերապրել: «Առաջին (2006թ. հոկտեմբեր) և երկրորդ (2009թ. մայիս) միջուկային փորձարկումների ժամանակ տարհանվեցին միայն զինծառայողների ընտանիքները, նրանց թաքցնում էին ստորգետնյա հանքերում: Տեղի բնակիչները փորձարկումների մասին ոչինչ չգիտեին»,- ասել է նա:
     Բացի այդ, պարբերականի զրուցակիցները պատմել են հրաձգարանի շրջանում գետերում ձկների անհետացման և ծառերի 80%-ի ոչնչացման մասին, ինչն, ամենայն հավանականությամբ, ռադիոակտիվ աղտոտման հետևանք է:
15589 | 0
Facebook