Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը «ԿամԱԶ»-ի կիրառմամբ ահաբեկչություն էր նախապատրաստում Ռուսաստանում

15:50, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը «ԿամԱԶ»-ի կիրառմամբ ահաբեկչություն էր նախապատրաստում Ռուսաստանում
     Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները խոշոր ահաբեկչություն են կանխել: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, հաղորդում է Известия պարբերականը:
     Պարբերականը նշում է, որ ահաբեկչական հարձակումը պլանավորվում էր իրականացնել Բարսելոնի, Կամբրիլսի և Նյու Յորքի հարձակումների նմանությամբ՝ բեռնատարի կիրառմամբ:
     Ահաբեկչությունն իրականացնելու համար ԴԱԻՇ ահաբեկչությանն անդամագրված ղրղզստանցին ընտրել էր «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը:
     Այժմ ահաբեկիչը կալանքի տակ է գտնվում, նախաքննություն է ընթանում:
9869 | 0
Facebook