Lamborghini ընկերությունը ներկայացրել է ապագայի սպորտքարի՝ Terzo Millennio-ի, կոնցեպտը: Այն կունենա ածխածնային թափք և սուպերկոնդեսատորների վրա հիմնված ուժային սարքավորումներ: Այս մասին գրում է ընկերության կայքը:
Ածխածնի կիրառման շնորհիվ մեքենան շատ թեթև կլինի: Բացի այդ, դրանում ներառված կլինեն հեղափոխական մի շարք տեխնոլոգիաներ: Ինչ վերաբերում է ուժային ագրեգատներին, ապա այն հագեցած կլինի էլեկտրական 4 շարժիչով, որոնք կսնուցվեն նորարարական սուպերկոնդեսատորների հաշվին: