Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Արագածոտնի նախկին մարզպետի հովանավորյալը դիմել է ԿԸՀ՝ թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար

14:45, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Արագածոտնի նախկին մարզպետի հովանավորյալը դիմել է ԿԸՀ՝ թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև նոյեմբերի 7-ը` ժամը 11.00-ն:
     Սահմանված ժամկետում թվով 8 (թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 և թիվ 37) տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել թվով 24 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 22 դիմումներ:
     Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ դիմում:
     Բոլոր դիմումները սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:

1019 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am