Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Քառօրյա պատերազմի մասնակից շատ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում». Մանվել Մանուկյան

15:20, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
«Քառօրյա պատերազմի մասնակից շատ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում». Մանվել Մանուկյան
     «Քառօրյա պատերազմի մասնակից շատ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում»,- այսօրվա դասադուլի ժամանակ հայտարարեց ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողներից Մանվել Մանուկյանը՝ նշելով, որ տարկետումից բացի, նաև այս խնդրի մասին է ցանկանում բարձրաձայնել: «Պատճառաբանություններն անհեթեթ են, քանի որ եթե զեղչն արվում է քառօրյա պատերազմի մասնակիցների համար, ոչ մի պատճառ չպետք է լինի: Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ ինչպես այս, այնպես էլ տարկետման վերացման խնդրի լուծմանը, թող միանան: Պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած տղաներն արժանի են այդ զեղչին, ի վերջո, դրանով նաև պետությունը վերաբերմունք է ցույց տալիս նրանց նկատմամբ: Ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում, որպեսզի այդ զեղչերն իրականում կատարվեն»,- հավելեց նա:
     Հիշեցնենք՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողներն օգտվելու են ուսման վարձի զեղչից՝ անկախ առաջադիմությունից: Այնուհետ մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում, որ զորացրվողներից ոմանց զինգրքույկներում ապրիլյան պատերազմին մասնակցության գրառումները ջնջված են:
1025 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am