Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում մահապատժի է դատապարտվել «սև այրին»

14:35, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Ճապոնիայում մահապատժի է դատապարտվել «սև այրին»
     Ճապոնիայի Կիոտո քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել 70-ամյա Տիսակո Կակեհիին, ով կրում է «սև այրի» մականունը, ամուսնուն և 2 կենակիցներին սպանելու համար, գրում է South China Morning Post-ը:
     Հանցանքն իրականացվել է 2007-2013թթ.:
     Կինը, ինչպես պարզել են դատախազները, տղամարդկանց ջրի մեջ ցիանիդ է լցրել: Սպանությունների նպատակը տղամարդկանց կարողությանը տիրանալն է եղել: Կնոջը մեղադրում են նաև մեկ մահափորձ կատարելու համար:
     Պաշտպանությունը պնդել է, որ կնոջ մոտ ծերունական թուլամտություն է, և նա չի կարող պատասխանատվություն կրել իր գործողությունների համար: Սակայն դատարանը համաձայնել է մեղադրող կողմի հետ:
     Նշվում է, որ Ճապոնիայում մահապատժի միակ տեսակը կախաղանն է:
10217 | 0
Facebook