Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե ուզում ես քո կովին նկատեն, քվեարկում ես ընդդիմության օգտին, եթե ոչ՝ իշխանության». Փաշինյան

14:05, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
«Եթե ուզում ես քո կովին նկատեն, քվեարկում ես ընդդիմության օգտին, եթե ոչ՝ իշխանության». Փաշինյան
     Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀ-ում սոցիալական նպաստների համակարգը քաղաքական գործոն է դարձել ընտրություններից առաջ և հետո: «Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելն ու դուրս մնալը դարձել է քաղաքական գործիք՝ ընտրողներին ընտրության հարկադրելու համար: Ընտանիքի անապահովության վիճակը պետք է գնահատվի, այո, բայց օրինակ, համապատասխան աշխատողը կարող է նկատել մի գլուխ խոշոր եղջերավորի առկայությունը գոմում ու կարող է չնկատել, ու էդ ամեն ինչն ընտրություն է ընտրությունից առաջ: Եթե ուզում ես քո կովին նկատեն, քվեարկում ես ընդդիմության օգտին, եթե ոչ՝ իշխանության: Հետևաբար շատ դեպքերում ընտրողները ոչ թե ընտրություն են կատարում քաղաքական ուժերի, այլ խոշոր ու մանր եղջերավոր անասունների միջև: Համենայն դեպս, իրականությունը շատ նման է սրան»,- նշեց Փաշինյանը (ծիծաղում է-խմբ.):
1466 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am