Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հայտնել է երգիչ Ստաս Միխայիլովի՝ Ռուսաստանի դեմ ներկայացրած բողոքի մասին: Այս մասին ասվում է դատարանի կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ բողոքն ընդունվել է 2014թ. դեկտեմբերի 5-ին:
Բողոքը վերաբերում է «Դուբլյոր» ֆիլմին, որում, ինչպես պնդում է արտիստը, անօրինաբար օգտագործվել է իր կերպարն ու լուսանկարը: Լուսանկարում Միխայիլ Ստասով անունով կերպարն է, որին մարմնավորում է Ալեքսանդր Ռեվվան:
«Ռուսական դատարանները որոշել են, որ ֆիլմում օգտագործվում է արտիստի բեմական, այլ ոչ թե նրա օրիգինալ կերպարը»,- ասվում է ՄԻԵԴ-ի փաստաթղթում: