Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ փոխնախարարը չցանկացավ մամուլի ներկայությամբ քննարկում անել, նույնիսկ ասաց, որ հեռախոսներն անջատենք». ուսանողներ

13:30, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
ԿԳ փոխնախարարը չցանկացավ մամուլի ներկայությամբ քննարկում անել, նույնիսկ ասաց, որ հեռախոսներն անջատենք». ուսանողներ
     Այսօր վաղ առավոտից ԵՊՀ-ի ուսանողները հավաքվել են հաստատության բակում և «տարկետում» վանկարկելով կոչ են անում մասնաշենքերի ուսանողներին` միանալ իրենց պահանջին և ընդվզել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Դասադուլի մասնակիցներից մեկը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը ֆակուլտետներից հնարավորին շատ ուսանողներ ներգրավելն է: «Մեր նախաձեռնության այս պահի պահանջն այն է, որ նախարարությունները մեզ հետ քննարկման մեջ մտնեն և կարողանանք հանգել այնպիսի հայտարարի, որի արդյունքում ոչ մեկ չտուժի: Դասադուլի նպատակն է՝ ուշադրության արժանանալ նախարարությունների կողմից, ինչպես նաև ուսանողների մի մասը, ովքեր դեռ իրազեկ չեն, իրազեկվեն:
     Մի քանի օր առաջ մենք շարժվել ենք նաև ԿԳ նախարարություն, բայց Լևոն Մկրտչյանը չի ցանկացել մեզ հետ հանդիպել: Մեզնից 4 հոգու կանչել են փոխնախարարի մոտ, բայց նա չի ուզել մամուլի ներկայությամբ քննարկում անել, նույնիսկ ասել է, որ բոլորը հեռախոսներն անջատենք: Արդյունքում մենք չենք կարողացել պայմանավորվել, որպեսզի հանրային մեծ քննարկում լինի: ՊՆ-ին էլ նամակ ենք գրել, բայց դեռ չեն պատասխանել»:
     Հավաքվածներին էր մոտեցել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: «Ես ուրախանում եմ, որ ուսանողներն իրենց իրավունքները պաշտպանում են, հասկանում են խնդրի էությունը, բայց սրան զուգահեռ պետք է ուսանողները պահանջեն, որ համալսարաններում բարեփոխումներ լինեն: Թող ասեն, որ այս որակի կրթություն մեզ պետք չի, այն ինչ-որ կա, կրթություն չի»:
Այսօրվա դասադուլի լուսանկարները
Այսօրվա դասադուլի լուսանկարները
Այսօրվա դասադուլի լուսանկարները
Այսօրվա դասադուլի լուսանկարները
Այսօրվա դասադուլի լուսանկարները
Այսօրվա դասադուլի լուսանկարները
Այսօրվա դասադուլի լուսանկարները
Այսօրվա դասադուլի լուսանկարները
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը
4097 | 6
Facebook