Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ. 2 երեխա է մահացել

11:10, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Ավստրալիայում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ. 2 երեխա է մահացել
     Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արվարձաններից մեկում մեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ, հաղորդում է ABC-ն: Դեպքի հետևանքով 2 երեխա է մահացել, ևս 23-ը վիրավոր է:
     Հոսպիտալացվել է 8 տարեկան 5 դպրոցական, նրանցից երկուսը մահացել են հիվանդանոցում:
     Բժիշկները հիվանդանոցում գտնվող 2 աղջիկների վիճակը կայուն են գնահատում, մյուս երկուսինը՝ լուրջ: Մյուս տուժած երեխաներին և ուսուցիչներին օգնություն է ցուցաբերվել տեղում:
     Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն դիտարկում որպես վարորդի կանխամտածված գործողություն: Ոստիկանությունը հաղորդել է նաև, որ ղեկին գտնված 52-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց:
8236 | 0
Facebook