Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի 1 բարելի արժեքը 2 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 64 դոլարի սահմանագիծը

10:25, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Նավթի 1 բարելի արժեքը 2 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 64 դոլարի սահմանագիծը

Երեկ եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը Լոնդոնի բորսայում 2015թ. ի վեր առաջին անգամ գերազանցել է 64 դոլարի սահմանագիծը: Նավթի գների բարձրացումն, ինչպես նշել ենք, կապված է Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի անդամների ձերբակալության հետ:

Այսօր առավոտյան շուկայական ճշգրտումների արդյունքում «Բրենթ» մակնշման նավթի արժեքը հասել է 64.19 դոլարի՝ նախօրեին շուկայի փակման ժամանակ գրանցած արժեքից 0.12%-ով պակաս:
     Ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը գնահատվել է 57.34 դոլար՝ 0.01%-ով պակաս:

3934 | 0
Facebook