Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խորթ հոր ծեծի արդյունքում 5 տարեկան տղա է մահացել

01:05, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Խորթ հոր ծեծի արդյունքում 5 տարեկան տղա է մահացել

ՌԴ Մուրմանսկի շրջանի Ապատիտի հիվանդանոցում մահացել է 5-ամյա տղան, ում ծեծել էր իր խորթ հայրը: 21-ամյա տղամարդը, զայրանալով, որ իր հոգեզավակն ուշ ժամին քնած չէ, բռունցքներով հարվածել է նրա գլխին: Շուտով տղային շտապ հոսպիտալացրել են, սակայն նա մահացել է գլխուղեղի փակ կոտրվածքներից, գլուղեղի սալջարդից: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, մահը վրա է հասել նոյեմբերի 6-ին:

Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ մայրն այդ պահին ներկա չի գտնվել, քանի որ լողացնելիս է եղել կրծկեր որդուն: Մայրն անմիջապես շտապօգնություն է կանչել, հենց որ նկատել է, որ երեխան չի կարողանում վեր կենալ անկողնուց:

Խորթ հայրը ձերբակալվել է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է տուժածի մահվան» հոդվածով:

Աղբյուրը` life.ru
6859 | 1
Facebook