Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քենիացի պաշտոնյան արգելոցի այցելուներին մեղադրել է առյուծներին հոմոսեքսուալություն սովորեցնելու համար

22:20, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Քենիացի պաշտոնյան արգելոցի այցելուներին մեղադրել է առյուծներին հոմոսեքսուալություն սովորեցնելու համար

Քենիայում Ֆիլմերի դասակարգման խորհրդի (պատասխանատու է ֆիլմերի գրաքննության համար) ղեկավար Իեզեքիլ Մութուան կարծիք է հայտնել, որ «Մասաի Մարա» ազգային արգելոցի հյուրերը կարող էին առյուծներին սովորեցնել՝ միասեռական բեղմնավորմամբ զբաղվել: Այս մասին պետպաշտոնյան հայտնել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: Մութուային զայրույթը շարժել է բրիտանացի լուսանկարիչ Փոլ Գոլշթեյնի լուսանկարը, որում արու առյուծը բարձրացել է մյուս արուի վրա:

«Հավանաբար, նրանց վրա ազդել են համասռամոլները, որ եկել են արգելոց ու իրենց վատ են պահել»,- ասել է Մութուան:

7408 | 3
Facebook