Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սահակյանը Սերժ Սարգսյանի անունով է սպառնացել ընտրողներին

19:20, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Սահակյանը Սերժ Սարգսյանի անունով է սպառնացել ընտրողներին
     Արագածոտնի մարզի Ծաղկահովիտը մեկն էր այն համայքներից, որտեղ նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ էին: Հիմնական մրցակիցներ էին գործող քաղաքապետ, ՀՅԴ-ական Նորաին Հակոբյանն ու ՀՀԿ-ական Գոռ Հունանյանը, ով 100 ձայնի տարբերությամբ պարտվեց Հակոբյանին: Հունանյանին աջակցում էր Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Ասում են՝ նախկին մարզպետն ու նրա համախոհները երեկ ոչ միայն սպառնացել են դպրոցների տնօրեններին, ոստիկաններին, որ կազատեն աշխատանքից, այլև այնպիսի հայտարարություններ են արել, որ ստիպված են եղել հետո զղջալ: Ըստ լուրերի՝ Սահակյանը Սերժ Սարգսյանի անունով է սպառնացել ընտրողներին, ինչի համար նախագահականից նկատողություն է ստացել՝ նախագահի անունը շահարկելու համար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18684 | 1
Facebook