Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որն է օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքը

03:10, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2017 թ.
Որն է օտարերկրացիների համար աշխարհի ամենաթանկ քաղաքը

4-րդ տարին անընդմեջ Սինգապուրը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքն օտարերկրացիների համար: Այս մասին ասվում է Economist Inteligence Unit կազմակերպության զեկույցում:

Ամենաթանկ քաղաքների ցուցակում Սինգապուրին հաջորդում են Հոնգկոնգը, Ցյուրիխը, Տոկիոն և Օսական:
     Զեկույցի հեղինակները նշում են, որ ամենաթանկ քաղաքների 10-յակում ավելի շատ ներառվել են ասիական քաղաքներ:
     10-յակում է նաև Նյու Յորքը, որը դոլարի էժանացման հետևանքով 2 հորիզոնականով զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով 9-րդ հորիզոնականում: 10-րդ շարքում են Կոպենհագենն ու Փարիզը:

Վարկանիշը կազմվել է 160 անուն ապրանքների ու ծառայությունների՝ սննդամթերքի, հագուստի, կենցաղային ապրանքների, կոսմետիկայի, բնակարանի վարձակալման, տրանսպորտային ծախսերի, դպրոցի և մանկապարտեզի վճարների գների համեմատության միջոցով:

8741 | 0
Facebook