Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

15:10, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

Նորվեգիայի արտգործնախարարությունը հրապարակել է 2016թ. զենքի արտահանման մասին խորհրդարանական զեկույցը: Զեկույցում ասվում է, որ անցած տարի Նորվեգիան հրաժարվել է պաշտպանական նշանակության զենք վաճառել Ադրբեջանին:
     Ադրբեջանից բացի Նորվեգիան հրաժարվել է զենք տրամադրել նաև Իսրայելին: Այդ երկրի կառավարությունը բացատրել է իր որոշումը՝ նշելով, որ Նորվեգիան դեմ է զենք կամ զինամթերք վաճառել այն տարածաշրջաններում, որտեղ պատերազմներ են պետությունների միջև կամ էլ առկա է քաղաքացիական պատերազմի վտանգ:
     Իսրայելական Med Israel for Fred կազմակերպությունը, սակայն, մեղադրել է Նորվեգիային կրկնակի ստանդարտների կիրառման համար: Կազմակերպությունը հայտարարել է, որ Նորվեգիայի կառավարությունն իր սկզբունքների հարցում ընտրողական քաղաքականություն է վարում: Այսպես՝ Նորվեգիան արդեն իսկ զենք է մատակարարել արաբական մի շարք երկրների, որոնք մասնակցում են Սիրիայի և Իրաքի զինված հակամարտություններին:

5722 | 0
Facebook