Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, մի կես ժամից կխփի, երբ խփի, կգաս». Փաշինյանը՝ սրտի ստենտավորման խնդիրների մասին

13:25, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
«Մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, մի կես ժամից կխփի, երբ խփի, կգաս». Փաշինյանը՝ սրտի ստենտավորման խնդիրների մասին
     Բյուջե 2018-ի նախագծի քննարկումներն Աժ հանձնաժողովներում շարունակվում են: Այս պահին քննարկվում է առողջապահության ոլորտի հատկացումների ծրագիրը: Նախարար Լևոն Ալթունյանի խոսքով՝ առաջարկվում է հատկացնել 80.1 մլրդ դրամ, որը 5.8 միլիարդով պակաս է 2017-ի հատկացումներից:
     Անպտուղ զույգերին ուղղվող օգնությունը հանվել է, ըստ Ալթունյանի, ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով:
     ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, բացի վերոնշյալի մասին մտահոգություն հայտնելը, նաև հետաքրքրվեց՝ արդեն մի քանի տարի հայտարարում ենք, որ սրտի ստենտավորման ծառայությունն իրականացվում է պետության հաշվին, բայց գործնականում այլ է: «Մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, մի կես ժամից կխփի, գնա, երբ կխփի, նոր կգաս: Կամ շտապօգնություն են կանչում, ուշանում ա, մարդն իր մեքենայով հասցնում ա հիվանդանոց, ասում են՝ չէ, պիտի շտապով բերեիք, որ անվճար լիներ: Ինչ-որ բան մտադի՞ր եք փոխել, քանի որ հիմա սկսել են սրտի վիրահատության համար էլ գնալ Թբիլիսի»: Նախարարը նշեց, որ պետությունը չի հայտարարել, որ ցանկացած ստենտավորում պետպատվերով է: «Անվճար է սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունը, զինծառայողների ու նրանց ընտանիքների սրտի խնդիրները հոգալն ու սուր ինֆարկտի զարգացման փուլում մարդկանց կյանքը փրկելու ծախսերը»,- պարզաբանեց Ալթունյանը:
     Քննարկումը շարունակվում է:
Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
4515 | 0
Facebook