Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական կոալիցիան Էր Ռիյադի ուղղությամբ հրթիռի արձակումից հետո փակել է Եմենի բոլոր նավահանգիստները

12:35, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Արաբական կոալիցիան Էր Ռիյադի ուղղությամբ հրթիռի արձակումից հետո փակել է Եմենի բոլոր նավահանգիստները
     Արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է Եմենի նավահանգիստների և բոլոր օդանավակայանների փակման մասին Էր Ռիյադի ուղղությամբ հրթիռի արձակումից հետո, հաղորդում է SPA գործակալությունը:
     Կոալիցիան երկրի բնակիչներին, հումանիտար աշխատակիցներին, ինչպես նաև դիվանագիտական առաքելություններին կոչ է արել խուսափել մարտական գործողությունների և այն շրջաններից, որոնք չեն վերահսկվում Եմենի կառավարության կողմից:
     Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Եմենի հուսիթ ապստամբների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Էր Ռիյադի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակմանը: Նախորդ շաբաթ սաուդյան ուժերը «Բուրկան-2» բալիստիկ հրթիռ էին գրավել, որն արձակվել էր հուսիթների կողմից: Արաբական կոալիցիան տեղի ունեցածը միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիք էր անվանել:
7271 | 0
Facebook