Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն ու Աբեն պայմանավորվել են ճնշում գործադրել Կիմ Չեն Ինի վրա

12:20, երկուշաբթի, 06 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփն ու Աբեն պայմանավորվել են ճնշում գործադրել Կիմ Չեն Ինի վրա
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում կայացած բարձր մակարդակով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև առևտրային խնդիրներն ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն ու դրա զսպումը:
     Բանակցությունների գլխավոր թեման Հյուսիսայի Կորեան է դարձել: Երկու կողմերը պայմանավորվել են առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ՝ միջուկային մշակումները դադարեցնելուն հասնելու նպատակով: Աբեն նշել է, որ ժամանակն է առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ: «Հանուն երկխոսության երկխոսություն վարելու ժամանակը չէ»,- հավելել է Ճապոնիայի վարչապետը:
7104 | 0
Facebook