Առնվազն 26 մարդ է զոհվել ամերիկյան Տեխաս նահանգում ահաբեկչության հետևանքով, հաղորդում է BBC-ն: Անհայտ անձը հարձակում է գործել Տեխասի եկեղեցիներից մեկի մոտակայքում: Տասնյակ մարդիկ վիրավոր են:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկիչն եղել է սև հագուստով և զրահաբաճկոնով: Այդ պահին եկեղեցում կիրակնօրյա ժամերգություն էր ընթանում: Դեռևս պաշտոնապես չի հաղորդվում հարձակում գործած անձի ինքնությունը, սակայն ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ վերջինը Դևին Փաթրիք Քելին է, ով ավելի վաղ խայտառակ կերպով հեռացվել էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից: Հայտնի է, որ հարձակում գործած անձը սպանվել է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը «չարագործություն» է անվանել: