Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի կենտրոնում ավելի քան 80 մարդ է ձերբակալվել

16:20, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Մոսկվայի կենտրոնում ավելի քան 80 մարդ է ձերբակալվել

Մոսկվայի կենտրոնում՝ Մանեժնայա հրապարակում, ավելի քան 80 մարդ է ձերբակալվել, հաղորդում է «Մեդուզա»-ն:

Հրապարակում ոստիկանները շրջափակել են տարածքը: Նրանք որոշ անցորդների են զննում:

Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Սանկտ Պպետերբուրգում: Սմոլնիի մոտ 2 մարդ է ձերբակալվել:

Նոյեմբերի 5-ից մի քանի օր առաջ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ծայրահեղական և արգելված «Արտպոդգոտովկա» շարժման մի քանի տասնյակ համակիրներ էին ձերբակալվել:

«Արտպոդգոտովկայի» հիմնադիրն է ազգայնական Վյաչեսլավ Մալցևը: Նրա դեմ ծայրահեղականության մասին քրեական գործ է հարուցվել: Մալցևը մի քանի տարի շարունակ ասել է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանում հեղափոխություն կլինի:

8322 | 0
Facebook