Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիետնամում թայֆունի հետևանքով 10-յակ մարդիկ են զոհվել

14:25, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Վիետնամում թայֆունի հետևանքով 10-յակ մարդիկ են զոհվել

Հզոր թայֆունի պատճառով Վիետնամում առնվազն 27 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը՝ հիշեցնելով, որ վաղն այս երկրում մեկնարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առաջնորդների գագաթնաժողովը:
     Նշվում է, որ թայֆունից հետո 22 մարդ համարվում է անհետ կորած: Աղետն ահագնացել է Նյաչանգ քաղաքի մերձակայքում: Քամու արագությունը հասել է 90 կմ/ժամի: Ավելի քան 1000 տուն մնացել է առանց տանիքի, տապալվել են հարյուրավոր էլեկտրասյուներ, ավերվել է 600 տուն, վնասվել՝ մոտ 40 հազարը:

Վիետնամում թայֆունի հետևանքով 10-յակ մարդիկ են զոհվել
Վիետնամում թայֆունի հետևանքով 10-յակ մարդիկ են զոհվել
8361 | 0
Facebook