Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են թանգարաններում արգելում լուսանկարելը

12:10, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Ինչու են թանգարաններում արգելում լուսանկարելը

Որոշ թանգարաններում արգելվում է լուսաբռնկիչով լուսանկարահանումն, իսկ մյուսներում արգելվում է լուսանկարահանումն առհասարակ: Թանգարանների տնօրինություններն արգելքը բացատրում են նրանով, որ դրանով շեղում են մյուս այցելուների ուշադրությունն, ու լուսաբռնկիչից փչանում են կտավների գույները: Սակայն իրականում եթե 100 տարի ամեն օր 100 անգամ միևնույն լուսանկարը լուսանկարեն ուժեղ լուսաբռնկիչով, ապա դրանից վնասն ավելին չի լինի, քան մի քանի օր արևի տակ մնալուց:

Իսկ նման արգելքի իրական պատճառն այն է, որ լուսանկարելով՝ մարդիկ ստանում են ցուցանմուշների շատ որակյալ լուսանկարներ, որոնց տարածումը հանրության շրջանում կարող է հանգեցնել թանգարան այցելելու և արվեստի գործերն իրականում տեսնելու ցանկության նվազեցման: Իսկ դրա հետևանքով թանգարանը կկորցնի այցելուների: Բացի այդ, թանգարաններում այս կամ այն ցուցանմուշը լուսանկարելն առանձին վճար է պահանջում, ուստի ինչու թույլատրել, որ դա արվի անվճար:

8154 | 0
Facebook