Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Գիտնականները հայտնել են գազավորված ըմպելիքների մահացու վտանգի մասին

00:10, կիրակի, 05 նոյեմբերի, 2017 թ.
Գիտնականները հայտնել են գազավորված ըմպելիքների մահացու վտանգի մասին
     Գազավորված ըմպելիքների մշտական օգտագործումը խթանում է մետաբոլիկ համախտանիշի (նյութափոխանակության խանգարում) զարգացմանը, որը հանգեցնում է 2-րդ կարգի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:
     Նման եզրահանգման են եկել Հարավային Աֆրիկայի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Journal of the Endocrine Society ամսագրում:
     Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական մեկ շիշ գազավորված ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է արյան բարձր ճնշմանը, իսկ 2-ից ավել շիշ գազավորված ըմպելիքի օգտագործումը՝ 2-րդ կարգի շաքարային դիաբետի առաջացմանը:
     Գիտնականները հիշեցրել են, որ 0,33 լիտր ծավալով Կոկա-Կոլայի ստանդարտ շշի մեջ պարունակվում է 39 գրամ շաքարավազ, ինչը 14 գրամով շատ է հասուն մարդու օրական նորմայի համար:
17633 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am