Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին վճարել է ուկրաինական սահմանն անօրինական հատելու համար տուգանքը

16:20, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին վճարել է ուկրաինական սահմանն անօրինական հատելու համար տուգանքը
     Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վճարել է սահմանն անօրինական հատելու համար տուգանքը: Այս մասին «Украинские новости» գործակալությանն ասել է նրա փաստաբան Մարկիյան Գալաբալան:
     Նրա խոսքով՝ Սաակաշվիլին վճարում է կատարել բանկի միջոցով, այլ մանրամասներ նա չի հայտնել:
    
Այժմ Սաակաշվիլին գտնվում է Ուկրաինայում, որտեղ բողոքարկում է իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկումն ու փորձում հասնել հավելյալ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակի, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները չկարողանան իրեն արտահանձնել Վրաստանին:
5701 | 0
Facebook