Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեքսուալ սկանդալից հետո Netflix-ը խզել է Քևին Սփեյսիի հետ համագործակցությունը

12:50, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Սեքսուալ սկանդալից հետո Netflix-ը խզել է Քևին Սփեյսիի հետ համագործակցությունը

Netflix ընկերությունը հայտարարել է, որ խզում է դերասան Քևին Սփեյսիի հետ համագործակցությունը, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար: Այս շաբաթ ընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել էր «Թղթե տնակը» սերիալի արտադրությունը, որում Սփեյսին գլխավոր դերակատարներից մեկն էր, ինչպես նաև աշխատում էր որպես գործադիր պրոդյուսեր:
     «Netflix-ն այլևս չի մասնակցի Սփեյսիի դերակատարությամբ «Թղթե տնակը» սերիալի հետագա արտադրությանը, ինչպես նաև որոշել ենք այլևս չշարունակել մեկ այլ ֆիլմի թողարկման աշխատանքները, որում Սփեյսին դերասան և պրոդյուսեր է»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

22263 | 0
Facebook