Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիան Պուչդեմոնի ձերբակալության մասին հրաման է ստացել

11:50, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Բելգիան Պուչդեմոնի ձերբակալության մասին հրաման է ստացել
     Բելգիայի դաշնային դատախազությունը հաստատել է, որ ստացել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և կատալոնական կառավարության ևս 4 անդամի ձերբակալության մասին հրամանը: Նրանք բոլորն այժմ գտնվում են Բրյուսելում և հրաժարվում են իսպանական դատարան ներկայանալ, որը նրանց նկատմամբ մեղադրանքներ էր առաջադրել՝ ապստամբություն կազմակերպելու, պետական համակարգը փոխելու կոչերի և պետական միջոցները վատնելու համար:
     Այժմ Պուչդեմոնն ու նրա դաշնակիցները պետք է մեկ օրվա ընթացքում ներկայանան Բելգիայի դատարան և ծանոթանան հետաքննության մասին, հաղորդում է «Россия 24»-ը:
     Այն դեպքում, եթե Պուչդեմոնն ու նրա դաշնակիցները համաձայնվեն ձերբակալության հրամանի հետ, նրանց 10 օրվա ընթացքում կարտահանձնեն Մադրիդին, իսկ եթե չհամաձայնվեն, ապա արտահանձնումը կտևի մինչև 2 ամիս:
4822 | 0
Facebook