Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի նախկին թիկնապահը կհարցաքննվի Կոնգրեսում՝ կապված Թրամփի՝ Մոսկվա կատարած այցի հետ

11:20, շաբաթ, 04 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփի նախկին թիկնապահը կհարցաքննվի Կոնգրեսում՝ կապված Թրամփի՝ Մոսկվա կատարած այցի հետ
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին թիկնապահ և խորհրդական Քիթ Շիլլերը հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի՝ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի լսումների ժամանակ, հաղորդում է The Washington Post-ը:
     Պարբերականի տեղեկություններով՝ կոնգրեսականները մտադիր են հարցաքննել Շիլլերին՝ կապված 2013թ. Մոսկվա Թրամփի այցի հետ:
     Օրենսդիրներին, մասնավորապես, հետաքրքրում են ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ միլիարդատիրոջ հանդիպումները: Բացի այդ, Կոնգրեսի ներկայացուցիչները մտադիր են Շիլլերին հարցեր տալ՝ կապված Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի հրաժարականի հետ:
     Նախագահի փաստաբանը պարբերականին ասել է, որ Սպիտակ տունը միայն ուրախ է, որ Շիլլերը «կլուսավորի այդ սկանդալային մեղադրանքները»: Շիլլերն աշխատել է Թրամփի մոտ 9 ամիս:
7847 | 0
Facebook