Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եղբոր զանցանքի համար պակիստանուհուն ստիպել են մերկ շրջել գյուղում

22:10, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Եղբոր զանցանքի համար պակիստանուհուն ստիպել են մերկ շրջել գյուղում

Պակիստանում ոստիկանությունը 8 տղամարդու է ձերբակալել: Նրանք կասկածվում են անչափահաս աղջկա հանդեպ բռնություն գործադրելու համար:
     Նշվում է, որ Հայբեր Փահթուհավա նահանգում տղամարդիկ բռնել են ջրի եկած 16-ամյա աղջկան, մերկացրել նրան ու ստիպել ավելի քան 1 ժամ այդպես շրջել գյուղի փողոցներով: The Independent-ի հաղորդմամբ՝ աղջկան պատժել են իր եղբոր արարաքի համար, ով մի քանի տարի առաջ հանդիպել է տղաների բարեկամուհու հետ:
     Գյուղական խորհրդի որոշմամբ՝ եղբայրը ժամանակին փոխհատուցում է վճարած եղել երիտասարդների բարեկամուհու հարազատներին, սակայն վերջիններին դա բավարար չի թվացել և նրանք վրեժ են լուծել նաև տղայի քրոջից:

13020 | 0
Facebook