Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը պատրաստվում է ռեկորդային եկամուտ ստանալ

14:15, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2017 թ.
Apple-ը պատրաստվում է ռեկորդային եկամուտ ստանալ

Այսօր ավելի քան 50 երկրում մեկնարկել է Apple-ի վերջին՝ iPhone X սմարթֆոնների վաճառքը: Այն ամերիկյան ընկերության ամենաթանկ սմարթֆոնն է համարվում. ԱՄՆ-ում այն գնահատվում է 999 դոլար, իսկ Գերմանիայում՝ 1149 եվրո:
     Նյու Յորքում, Բեռլինում, Պեկինում, Մոսկվայում 100-ավոր մարդիկ հերթի են կանգնել՝ նոր սմարթֆոնների առաջին գնորդը դառնալու նպատակով:
     Apple-ի նախորդ մոդելների՝ iPhone 8-ի և iPhone 8 Plus-ի վաճառքն սկսվել է սեպտեմբերի 22-ին: Որոշ մասնագետների կարծիքով՝ գնորդները չէին շտապի վերջինները ձեռք բերելու հարցում՝ սպասելով iPhone X-երի վաճառքին: Հատկանշական է սակայն, որ ընկերության ղեկավար Թիմ Քուքն արձանագրել էր, որ iPhone 8-ի երկու տարբերակները դարձել են եռամսյակի ընթացքում ամենավաճառված մոդելները:
     Նշենք, որ iPhone X-ի վաճառքի նախօրյակին Apple-ն իր ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերության եկամուտը կազմել է 52.6 միլիարդ դոլար՝ 2 միլիարդով գերազանցելով սպասելիքները և 12%-ով գերազանցելով նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշները:

5420 | 0
Facebook